ՄՄարիամ Մխիթարյան

«Էրդողանը շանս չունի». Թուրքիայում գնահատել են նախագահի և իշխող կուսակցության վարկանիշը

«Էրդողանը շանս չունի». Թուրքիայում գնահատել են նախագահի և իշխող կուսակցության վարկանիշը

Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի (АКАМ) անցկացրած հարցման համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականից ղեկավարում է Թուրքիան, կստանար ձայների շուրջ 25 տոկոսը, եթե անցյալ ամիս անցկացվեին խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտնում է ընդդիմադիր Turkish Minute պարբերականը:

Թուրքական Optimar սոցիոլոգիական ինստիտուտի մարտյան հարցումն էլ ցույց է տվել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2023 թ. խորհրդարանական ընտրություններում կստանա ձայների միայն 38%-ը:

Անցյած չորեքշաբթի AKAM-ի նախագահ Քեմալ Օզկիրազի հայտարարած ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին նաև, որ երկրի և իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «կպարտվեր իր չորս մրցակիցներին, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին հունիսին»:

«Էրդողանը հնարավորություն չունի հաղթելու ընտրություններում, նա պարտվում է ցանկացած սցենարում»,- ասել է Օզկիրազը՝ մեկնաբանելով իր ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում