ՄՄարիամ Մխիթարյան

Եգիպտոսը մարտահրավեր է նետում Թուրքիային

Եգիպտոսը մարտահրավեր է նետում Թուրքիային

Եգիպտոսը պատրաստվում է հայտարարել Լիբիայի հետ սահմանին նոր ռազմաբազայի բացման մասին: Այդ որոշումն ընկալվում է որպես Կահիրեի հակազդեցություն հարևան երկրում Թուրքիայի ազդեցությանը և պատասխան քայլ Տրիպոլիից իր զինվորականներին ու վարձկաններին դուրս բերելու Անկարայի փաստացի մերժմանը:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին օդային ու ծովային բազան կբացի հուլիսի 3-ին Ջարջուբ շրջանում՝ Լիբիայի հետ սահմանի մոտ, արաբական մի շարք երկրների պաշտոնյաների ներկայությամբ:

Ըստ լիբիական լրատվամիջոցների, արարողությանը ներկա կլինեն նաև Լիբիայի ազգային բանակի հրամանատար, մարշալ Խալիֆա Հաֆթարը, խորհրդարանի խոսնակ Ակիլա Սալեհը և երկրի նախագահական խորհրդի ղեկավար Մուհամեդ ալ-Մենֆին:

Դիտորդների կարծիքով՝ Լիբիայի ազգային միասնության կառավարության վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի բացակայությունը արարողությանը կհաստատի, որ Կահիրեն կասկածներ ունի նրա քաղաքական դիրքորոշումների, հատկապես Լիբիայում թուրքական միջամտության շարունակականությանը անուղղակի աջակցության հարցում:

Վերլուծաբանները նշում են նաև, որ ռազմաբազայի բացումն այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է խուսափել իր ուժերը Լիբիայից դուրս բերելուց, ցույց է տալիս Եգիպտոսի մտադրությունը՝ ընդգծել իր ռազմական հզորությունը և հետաքրքրությունը երկրի արևմտյան սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում