ԱԱրևիկ Աբելյան

Ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Ռազմամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Արցախի Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում

Սակրավորները շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքից, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 

Բոլոր շրջաններում իրականացվող ինժեներահետախուզական աշխատանքներից բացի, որպես կանոն, հայտնաբերված պայթուցիկ առարկաները վնասազերծվում են տեղում:
 
ԱԻՊԾ սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» կազմակերպությունն այսօր պայթեցման աշխատանքներ են նախատեսում Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում:

 

Պայթյուններ հնարավոր է նաև Ստեփանակերտի մերձակայքում:

Տեղեկատու հեռախոս՝ 911:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում