ՄՄարիա Գաբրիելյան

Տոկիոն բացում է դռները

Տոկիոն բացում է դռները

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը որոշել է Ճապոնիա մեկնել հուլիսի 8-ին: Նա պատվաստվել  է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: 

Ծագող արևի երկրում գտնվելու առաջին օրերին Բախը նախատեսում է հեռավար աշխատել: Հուլիսի 12-ից նա կհանդիպի «Տոկիո-2020» կազմկոմիտեի, ԱՕԿ-ների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի հետ:

ՄՕԿ-ի ղեկավարը  դիմել է խաղերի բոլոր մասնակիցներին և շեշտել, որ նրանք պետք է խստորեն պահպանեն ՄՕԿ-ի, «Տոկիո-2020» կազմկոմիտեի, Ճապոնիայի կառավարության և մայրաքաղաքի իշխանությունների մշակած կանոնակարգերը: 

Բախը  նաև ասել է, որ ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների անդամների 84 և լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 80 տոկոսը պատվաստված կլինեն: Ինչ վերաբերում է ՄՕԿ-ի աշխատակիցներին, ապա  գրեթե բոլորը պատվաստվել են կամ  ունեն իմունիտետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում