ԳԳայանե Թամամյան

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Արայիկ Հարությունյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,- ասված է Փաշինյանի որոշման մեջ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում