ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանում Իտալիայի դեսպանը այցելել է Ազգային պատկերասրահ

Հայաստանում Իտալիայի դեսպանը այցելել է Ազգային պատկերասրահ
Այսօր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հանդիպման ընթացքում թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացրել է պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իտալական արվեստին և մշակույթին առնչվող հարցեր, հետագա փոխհամագործակցությանն ուղղված քայլերը։
 
Նորանշանակ դեսպանը ծանոթացել է նաև «Արվե՞ստ, թե՞ գիտություն» նախագծի շրջանակներում ներկայացված ցուցահանդեսին և վերականգնման արվեստանոցի աշխատանքին։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում