ՄՄարիամ Մխիթարյան

Չեխիան Վրբետիցայում պայթյունի գործով Ռուսաստանի դեմ բավարար ապացույցներ չունի. ոստիկանություն

Չեխիան Վրբետիցայում պայթյունի գործով Ռուսաստանի դեմ բավարար ապացույցներ չունի. ոստիկանություն

Չեխիայում իրավապահներն առայժմ բավարար ապացույցներ չունեն 2014-ին Վրբետիցայի զենքի պահեստներում պայթյունների գործում Մոսկվային մեղադրանք ներկայացնելու համար, բայց չեն բացառում Ռուսաստանի հատուկ ծառայությունների մասնակցությունը: Այս մասին հայտարարել է Չեխիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնի ղեկավարը:

Իրժի Մազանեկը խոստովանել է, որ քննիչներն օտարերկրյա հետախուզական ծառայություններից տեղեկություններ չեն ստացել պայթյունների մասին՝ գրում է EaDaily-ն:

Պրահան ապրիլին Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել էր 2014-ին Վրբետիցայի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյուններին մասնակցելու համար, ինչն էլ փչացրեց երկու երկրի հարաբերությունները: Դրանից հետո Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակից վտարվեց Չեխիայից: Ի պատասխան՝ Մոսկվան անցանկալի անձ համարեց Չեխիայի դիվանագիտական ​​առաքելության 20 աշխատակցի և հայտարարեց, որ պայթյունի մեղադրանքներն անհեթեթ են ու անհիմն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում