ՎՎարդուհի Բալյան

Ազգային ժողովը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

Ազգային ժողովը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ:

Քննարկվեցին և հաստատվեցին 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:

ԱԺ խորհուրդը որոշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ:

ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվեց կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում