ՀՀայկ Նավասարդյան

Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները

Հայ-իրանական բիզնես գործակցության հեռանկարները

Իրանական 37 և հայկական 66 ընկերություն մեկ հարթակում՝ գյուղատնտեսականից մինչև քիմիական արտադրություն, դեղագործականից՝ բարձր տեխնոլոգիաներ:

Երևանում մեկնարկել են հայ-իրանական գործարար հանդիպումներ, որոնց նպատակն է երկու հարևան երկրի գործարարներին ընձեռել գործակցության հնարավորություն:

Դեղագործությամբ զբաղվող իրանական ընկերություններից մեկը հայ գործարարներին առաջարկել է հիմնել համատեղ արտադրություն և արտադրանքը արտահանել եվրոպական և եվրասիական երկրներ:

Մուսավի Սեյեդ Մուստաֆա (իրանական ընկերության ներկայացուցիչ) - Մենք երկար տարիներ զբաղվում ենք կարիճի և օձի թույնի վերամշակմամբ ու արտադրությամբ: Այն հիմնականում օգտագործվում է հակաքաղցկեղային, հակասթրեսային դեղերի արտադրության մեջ: Սրանք թանկ դեղեր են՝ մեկ գրամը 10.000 դոլար է, բայց նման դեղերը կրկնակի թանկ են, օրինակ՝ Եվրոպայում: Մեր հայ գործարարներին առաջարկում ենք համատեղ արտադրություն հիմնել՝ իրանական տեխնոլոգիայով, հայ մասնագետների ներգրավմամբ և արտադրանքը արտահանել Եվրոպա, Ամերիկա ու Եվրասիական միության երկրներ: Հուսով ենք՝ կհաջողի գործակցել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում