ԴԴավիթ Մուրադյան

Բելառուսը դուրս է եկել ԵՄ Արևելյան գործընկերությունից

Բելառուսը դուրս է եկել ԵՄ Արևելյան գործընկերությունից

Բելառուսը դադարեցնում է մասնակցությունը Եվրամիության Արևելյան գործընկերությանը: Այդ երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մինսկը սկսում է ԵՄ հետ արտահանձնման համաձայնագրի գործողության դադարեցման ընթացակարգերի իրագործումը:  «Եվրամիության սահմանած պատժամիջոցների և սահմանափակումների պայմաններում Բելառուսը չի կարող կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Բելառուսի հայտարարությունից րոպեներ անց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ վաղը կայցելի Բելառուս՝ անվտանգության հարցերի շուրջ ռուս-բելառուսական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում