ՄՄարիամ Մխիթարյան

Սև ծովում սկսվել են Sea Breeze – 2021 զորավարժարժանքները

Սև ծովում սկսվել են  Sea Breeze – 2021 զորավարժարժանքները

Սկսվել են Sea Breeze-2021 բազմազգ ծովային զորավարժությունները Սև ծովի հյուսիսարևմտյան մասում, ինչպես նաև Ուկրաինայի երեք մարզերում՝ հայտնում է ТАСС-ը:

Ըստ ուկրաինական կողմի՝ դրանք ուղղված են Սևծովյան տարածաշրջանում անվտանգության բարելավմանը, ինչպես նաև Սև ծովը «կայուն, խաղաղ և բոլոր երկրների համար օգտագործելի դարձնելուն»:

Ավելի վաղ Ուկրաինայում Ամերիկյան դեսպանության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 32 երկիր է մասնակցելու Sea Breeze-2021 զորավարժություններին, նախատեսված է ներգրավել մոտ 5 հազար զինծառայող, 32 նավ և 40 ինքնաթիռ:

Չորեքշաբթի՝ հունիսի 23-ին, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հորդորել էր Սև ծովում ռազմական գործողություններ չկիրառել: Դիվանագիտական ​​առաքելությունը նախազգուշացրել էր, որ զորավարժությունները մեծացնում են ոչ դիտավորյալ միջադեպերի ռիսկերը և խրախուսում Կիևի ռազմատենչ քաղաքականությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում