Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում կայացավ «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսի «Սթեյփլս Սենթր» մարզահամերգային համալիրում այս գիշեր կայացավ «Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ հայ հեռուստադիտողը հնարավորություն ուներ հետևելու հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության ընթացքին Առաջին ալիքի ուղիղ եթերում։

«Գրեմմի»-ին մեկնարկել է բրիտանացի երգչուհի Ադելի ելույթով և այնուհետև շարունակվել պտտվել հենց այս երգչուհու շուրջը։ Ադելն արժանացել է «Գրեմմի» մրցանակի լավագույն ալբոմ («25») , լավագույն վոկալային փոփ ալբոմ («25»), լավագույն ձայնագրություն («Hello»), լավագույն երգ («Hello»), լավագույն վոկալային փոփ կատարում («Hello») անվանակարգերում։ Հատկանշական է, որ երգչուհին հրաժարվել է տարվա լավագույն ալբոմ մրցանակից, հայտարարելով , որ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն է արժանի դրան՝ իր «Lemonade» ալբոմով։

Տարվա հայտնություն անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի ռեփեր Չենսելոր Բենեթը (Chance The Rapper)։ Տարվա լավագույն ռոք երգն ու կատարումը Դևվիդ Բոուի Blackstar-ն է, լավագույն ռեփն ու կատարումը՝ Դրեյքի Hotline Bling-ը։ Բեյոնսեի Formation երգի հիման վրա նկարահանված երաժշտական տեսահոլովակը ճանաչվել է լավագույնը, իսկ նրա Lemonade ալբոմը հաղթող է ճանաչվել տարվա լավագույն ուրբան ալբոմ անվանակարգում։ Ջասթին Թիմբերլեյքի Can't Stop The Feeling ստեղծագործությունը ճանաչվել է Ֆիլմի համար գրված լավագույն երգ։ Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Գրեմմի»-ի պաշտոնական կայքում։

«Գրեմմի»-ի 59-րդ մրցանակաբաշխության կրկնությունը կցուցադրվի այսօր երեկոյան՝ ժամը 22։10-ին, Առաջին ալիքի եթերում։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում