ՆՆարեկ Սահակյան

Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրները

Արցախի Անվտանգության խորհուրդը քննարկել է խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրները

Հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին:

Խորհրդակցությանը, որին մասնակցել են պատկան կառույցների պատասխանատուներ, վերհանվել են, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում ջրամատակարարման կազմակերպման հետ կապված խնդիրները, մասնավորապես չորային եղանակներով պայմանավորված՝ ջրի մուտքերի էական նվազեցումները։ Խնդիրը լուծելու համար առաջարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբերակներ։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանձնարարել է սեղմ ժամկետներում ուսումնասիրել խմելու ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման հնարավոր տարբերակները և դրանց կենսագործման հնարավորությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում