ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ առաջնորդները վերահաստատում են Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ձգտումները

ԵՄ առաջնորդները վերահաստատում են Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ձգտումները

ԵՄ առաջնորդները վերահաստատել են Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ձգտումների ճանաչումը: Այս մասին ասվում է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ:

Նշված է, որ եվրոպացի առաջնորդները գիտակցում և ընդունում են ԵՄ արևելյան գործընկերների հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ուղղություններով: Խորհուրդը կրկնում է 2017 թ. Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, որը ճանաչում է Արևելյան գործընկերների եվրոպական ձգտումները և ասոցացման համաձայնագրերում ամրագրված եվրոպական ընտրությունը:

«ԵՄ-ն կարևորում է քաղաքական, տնտեսական և միջանձնային կապերի ու համագործակցության էլ ավելի խորացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված կլինեն դրանց կայունության ամրապնդմանը: Խորհուրդը վերահաստատում է 2017 թ. Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագիրը, որը ճանաչում է ասոցացման համաձայնագրերում և դրանց իրականացման համատեքստում նշված եվրոպական ձգտումներն ու արևելյան գործընկերների եվրոպական ընտրությունը: Խորհուրդը նաև կարևորում է Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանը նույնպես Արևելյան գործընկերության մասնակից երկրների շարքում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում