ԼԼիլիթ Գասպարյան

Վերաքննիչ վարչական դատարանի երեք դատավոր է նշանակվել

Վերաքննիչ վարչական դատարանի երեք դատավոր է նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 24-ին հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Վերաքննիչ վարչական դատարանում դատավորներ են նշանակվել։

Հրամանագրերում մասնավորապես ասվում է. 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-79 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Կարեն Գևորգյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-78 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 21-ի ԲԴԽ-42-Ո-77 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում