ՄՄարի Կոստանյան

Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները

Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները

Գերմանիայի ազատ ժողովրդավարական ​​կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդեր Լամբսդորֆը Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Միաժամանակ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պետք է գագաթնաժողովն օգտագործել ԵՄ-ի անդամակցության հարցով Թուրքիայի հետ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար, փոխարենը՝ հարաբերությունների նոր հիմք դնել»,- հայտարարել է Ալեքսանդեր Լամբսդորֆը:

Քաղաքական գործչի խոսքով՝ այն փաստը, որ Թուրքիան վերջերս է դիմել քաղաքական անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցության շրջանակում նախագծին մասնակցելու համար, ցույց է տալիս հետագա փոխգործակցության հավանականությունը՝ անկախ ԵՄ անդամակցության վաղուց հնացած գործընթացին:

Ալեքսանդեր Լամբսդորֆը կարծում է, որ անհրաժեշտ է հստակ ռազմավարություն մշակել Թուրքիայի հետ հարաբերություններում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում