ՄՄարիամ Մխիթարյան

Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ականակրի ուղղությամբ

Ռուս զինվորականները նախազգուշական կրակ են բացել բրիտանական ականակրի ուղղությամբ

Ռուսաստանի զինված ուժերը նախազգուշական կրակ են բացել Ղրիմի մերձակայքում հայտնված բրիտանական Defender ականակրի ուղղությամբ, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Սև ծովում՝ Ֆիոլենտ հրվանդանի մերձակայքում: «Ռուսական կողմը զգուշացրել է բրիտանական ականակրին Ռուսաստանի պետական ​​սահմանը խախտելու դեպքում զենքի կիրառման մասին: Բրիտանական ականակիրը, սակայն, չի արձագանքել նախազգուշացմանը»,- ասված է հայտարարության մեջ: Ռուսական ռմբակոծիչները չորս ռումբ են օգտագործել և ստիպել են բրիտանացիներին փոխել նավի ընթացքը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Միջադեպի պատճառով Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդը:

Կիևը շտապել է դեպքն օգտագործել ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերություններին անդրադառնալու համար:

Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան, մեկնաբանելով միջադեպը, ընդգծել է ՆԱՏՕ-ի հետ որակապես նոր փոխգործակցության անհրաժեշտությունը:

Արևմտյան ռազմական փորձագետներն էլ բրիտանական ականակրի հայտնվելը Սև ծովում Ղրիմի մոտ որակել են քաղաքական ակցիա՝ հաջակցություն Ուկրաինայի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում