Առաջիններն՝ Առաջինով. «Գրեմմի-2017»-ը կցուցադրվի ուղիղ եթերում

Առաջիններն՝ Առաջինով. «Գրեմմի-2017»-ը կցուցադրվի ուղիղ եթերում

Երաժշտական ոլորտի ամենասպասված և սիրված «Գրեմմի» մրցույթը հայ հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու փետրվարի 13-ին՝ ժամը 05:00-ին, Առաջին ալիքի եթերում: Իսկ ահա մրցույթի կրկնությունը ներառված կլինի Առաջին ալիքի երեկոյան եթերացանցում՝ «Հատուկ բաժին» ֆիլմաշարից անմիջապես հետո: 

Մրցույթը կմեկնաբանի Առաջինի հաղորդավար Արման Մարգարյանը: 

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական հեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի 59-րդ անգամ: Միջոցառման ընթացքում լավագույններին կընտրեն 84 անվանակարգերում: Իսկ, թե ովքեր կլինեն գրեմիակիր հաջողակները, պարզ կլինի արդեն մի քանի օրից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում