Արծվիկը Հայաստանում է. մրցույթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են

Արծվիկը Հայաստանում է. մրցույթի նախապատրաստական  աշխատանքները մեկնարկել են

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկը ժամանել է Հայաստան` սկսելու մրցույթի նախապատրաստական աշխատանքները:

Այժմ մրցութային երգի ընտրության փուլն է. հաղթող է ճանաչվելու Հանրային հեռուստաընկերություն ներկայացված այն երգը, որը լավագույնս կհամապատասխանի երգչուհու կերպարին, ինչպես նաև մրցույթի ընդհանուր գաղափարախոսությանն ու ձևաչափին: Այժմ Արծվիկն ակտիվորեն ներգրավված է երգերի ընտրության և փորձնական տարբերակների ձայնագրման գործընթացում:

Բացի այդ, այսօր երեկոյան նա արդեն ելույթ կունենա Կարապի լճի շրջակայքում կայանալիք Սբ. Սարգսի տոնին նվիրված համերգին, իսկ փետրվարի 11-ին՝ Սիրահարների այգում: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչի ընթացքում: Նույն կիսաեզրափակչում Հայաստանի հետ կմրցեն Մոնտենեգրոն, Ֆինլանդիան, Վրաստանը, Պորտուգալիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Կիպրոսը, Սլովենիան, Մոլդովան, Չեխիան, Լատվիան, Իսլանդիան, Հունաստանը և Լեհաստանը: Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը: 

Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: 

Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնե՛նք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվե՛նք» կարգախոսի վրա: 

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում՝ Artsvik, Armenia in Eurovision, Instagram. 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում