ԳԳայանե Թամամյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ

Նիկոլ Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում տեղեկացրել է, որ այսօրվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն:

Ինչպես հայտնում է «Լուրերի» թղթակիցը, այսօր ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Հայտնի է, որ քաղաքական գործիչները քննարկել են հետընտրական զարգացումները:

Նորայր Նորիկյանի խոսքով՝ ժամանակն է անցնել պատասխանատու աշխատանքի, որի միջոցով պետք է բարելավվի հանրային կյանքը: 

Իր հերթին, Արամ Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում «բավական արդյունավետ» է որակել վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ անկախ արտահերթ ընտրությանն ստացած քվեից, պատրաստ են համագործակցության:

«Ուս ուսի տված կարող ենք երկիրը հանել այս իրավիճակից, որովհետև, ընդհանուր առմամբ, պատերազմն ավարտված չէ, և պետք է համագործակցել»,- ասել է Արամ Սարգսյանը:

Լևոն Շիրինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը ինքը ներկայացրել է պետության զարգացման մասին իր և իր կուսակցության հեռանկարները: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը պատրաստ է ուժերի  ներածին չափով աջակցել Կառավարությանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում