ԱԱննա Ավետիսյան

Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին՝ պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար

Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի նախագահին՝ պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար

Հունիսի 21-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային։ 

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Նաուսեդան շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց կարևոր առաքելության ընթացքում: Գիտանաս Նաուսեդան շնորհավորեց նաև հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն երկրում առկա ներքաղաքական լարվածության թոթափմանը։

Անդրադառնալով հայ-լիտվական հարաբերությունների պատմությանը՝ Լիտվայի նախագահը նշեց, որ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է՝ ընդգծելով, որ 1991 թվականին Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը:

Անդրադարձ եղավ նաև Լիտվայի առանցքային դերին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով Լիտվայի նախագահին ընդունելության համար՝ դեսպան Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Լիտվայի հետ համագործակցության առավել սերտացմամբ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ընդգծելով, որ աշխատելու պարարտ հող է տեսնում հատկապես տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը: Դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Լիտվային պատերազմի օրերին հայկական կողմին ցուցաբերած աջակցության համար:

Հակամարտության տևական և կայուն կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում