ԱԱննա Ավետիսյան

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիու Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Անտոնիու Գուտերեշին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիու Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ:

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,- մասնավորապես ասվում է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում