Լիտվայի դեսպանատան նվերը հայ դպրոցականներին

Լիտվայի դեսպանատան նվերը հայ դպրոցականներին

Փոքրիկ դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանում կկիրառվի լիտվական փորձը: Նրանց ձեռքին կամրացվեն հատուկ լուսարձակներ, որոնք կստիպեն վարորդներին ավելի ուշադիր լինել: Մտահղացումը Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասինն է:

Նա այցելեց Երևանի Գուրգեն Մահարու անվան դպրոց եւ փոքրիկներին հանձնեց անվտանգության նոր եւ հետաքրքիր միջոցները: Նախաձեռնողը Գուրգեն Մահարու կնոջ  ազգությամբ լիտվուհի Անտոնինա Մահարունն է: 160 առաջին դասարանցի այսուհետ ավելի անվտանգ կանցնեն տուն-դպրոց-տուն ճանապարհը:

Դեսպան Էրիկաս Պետրիկասի խոսքով՝ այս և նմանօրինակ այլ տեխնիկական միջոցների շնորհիվ վերջին տարիներին Լիտվայում  ճանապարհատրանսպորտային պատահարներն ու մահացության դեպքերը զգալի նվազել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում