ԼԼիլիթ Սեդրակյան

Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Ուկրաինան և Թուրքիան պատրաստվում են ազատ առևտրի համաձայնագիր կնքել

Կիևը և Անկարան գտնվում են ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքելու շեմին: Նման հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի արդյունքներով:

«Մենք պետք է համաձայնության գանք առևտրային դիրքերի շուրջ, ինչը շատ զգայուն է երկու երկրների տնտեսությունների համար: Մենք կարող ենք համաձայնության գալ միայն փոխզիջման միջոցով, որին երկու կողմերը կդիմեն՝ զիջումներ անելով»,- պարզաբանել է Ուկրաինայի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ սա ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում Ուկրաինայի ու Թուրքիայի համար ամենաբարդ քայլն է:

Դիվանագետն ընդգծել է, որ «երկու երկրների կողմից էլ կա քաղաքական կամք» և պայմանագրի կնքումն անվանել է անխուսափելի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ պետությունները պետք է պահպանեն շահերի հավասարակշռությունը, որի համար իրենց փորձագետները պետք է համաձայնության գան: Կուլեբան նաև հավաստիացրել է, որ համաձայնագրի ստորագրումը կփոխհատուցի երկրներին բոլոր փոխզիջումների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում