ՄՄարիամ Մխիթարյան

Իրանի նորընտիր նախագահը խոստանում է փոփոխություններ կատարել, պայքարել կոռուպցիայի և աղքատության դեմ

Իրանի նորընտիր նախագահը խոստանում է փոփոխություններ կատարել, պայքարել կոռուպցիայի և աղքատության դեմ

Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ, բարեկեցություն, և նոր կառավարությունը կկատարի այդ խնդրանքը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ «Կառավարության առաջնահերթություններն են՝ բարելավել գործարար միջավայրը, մարդկանց կյանքը և իրավիճակը կառավարությունում, ինչպես նաև բարեփոխել վարչական համակարգը և վերացնել փոփոխություններին խոչընդոտող բյուրոկրատիան»:

Ըստ Էբրահիմ Ռայիսիի, Իրանի նոր կառավարությունը կաջակցի միջուկային գործարքին, եթե համաձայնագրի մյուս կողմերը լիովին կատարեն իրենց պարտավորությունները:

«Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, մենք պատրաստ ենք համագործակցելու աշխարհի բոլոր երկրների ու, հատկապես, հարևան պետությունների հետ: Ոչինչ չի խոչընդոտում Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանությունների վերադարձին այդ երկրներ»,- ասել է նորընտիր նախագահը:

Հունիսի 18-ին կայացել են ժամանակակից Իրանի պատմության 13-րդ նախագահական ընտրությունները: Ռայիսին ստացել է 17,9 մլն ձայն, մոտ 62%:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում