«Հատուկ բաժին-2». Նոր մեկնարկ՝ Առաջին ալիքի եթերում

«Հատուկ բաժին-2». Նոր մեկնարկ՝ Առաջին ալիքի եթերում

«Հատուկ բաժին» ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի փետրվարի 13-ին՝ Առաջին ալիքի եթերում: Ինչպես առաջին եթերաշրջանում, այնպես էլ՝ երկրորդում, ֆիլմաշարը շարունակելու է ցուցադրել օպերատիվ քրեագիտական հատուկ բաժնի (ՕՔՀԲ–ի) արհեստավարժ մասնագետների բարդ առօրյան: Սպասվում են նոր, հնչեղ ու հետաքրքիր բացահայտումներ: 

Գնդապետ Առնո Ղազարյանի խումբը շարունակելու է անողոք պայքար մղել հանցագործների դեմ: Նոր եթերաշրջանում գնդապետը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք, ովքեր առևանգել են նրա հարազատ աղջկան, տարօրինակ ու վտանգավոր խաղ են սկսում նրա հետ: Գնդապետի առաջ պայմաններ են դրվում, որոնք նա կատարել չի կարող, սակայն մյուս կողմից զոհասեղանին դստեր կյանքն է:

Նոր եթերաշրջանում ՕՔՀԲ–ում կլինեն համալրումներ, կհայտնվեն նաև նոր կերպարներ. Շանթ Հովհաննիսյանին, Մարիամ Դավթյանին, Բաբկեն Չոբանյանին, Սեպուհ Ապիկյանին, Վաչե Երիցյանին կմիանան Ժան Նշանյանը, Գայանե Ասլամազյանը, Արմեն Սողոյանը և այլք: Ֆիլմաշարի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, սցենարիստը՝ Հարություն Ղուկասյանը, պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը: 

Ֆիլմաշարի երկրորդ եթերաշրջանի լարված ու հետաքրքիր սերիաներին կարող եք հետևել երկուշաբթիից ուրբաթ՝  «Օրակարգ»-ի հիմնական թողարկումից անմիջապես հետո: 

Ֆիլմաշարը ներկայացնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը և  ՀՀ ոստիկանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում