Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները հրապարակել են նախնական զեկույց

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունները հրապարակել են նախնական զեկույց

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համատեղ հրապարակել են արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ նախնական զեկույց:

Զեկույցում նշված է, որ 2021 թ. hունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցունակ և, ընդհանուր առմամբ, կառավարվել են պատշաճ կերպով կարճ ժամանակահատվածում:

Ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինն իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ և մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը: Ընտրողներն ունեցել են ընտրության լայն հնարավորություն, և հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ընդհանուր առմամբ, հարգվել են: Մասնակիցները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել:

Նշվում է նաև, որ իրավական դաշտը մեծ մասամբ նպաստավոր է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար և, չնայած որոշ թերությունների, ապահովել է ընտրական գործընթացի բաղադրիչների համապարփակ կարգավորում:

Զեկույցին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում