Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Ներսիսյան

Աշխատում ենք ՄԽ շրջանակներում՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման հասնելու համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Աշխատում ենք ՄԽ շրջանակներում՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման հասնելու համար. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր քարտուղարը Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը ցանկություն է հայտնել անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»: «Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- հավելել է նա:

Իր հերթին, Լավրովը նշել է, որ ակնկալում է մանրամասն մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ բոլոր երեք զամբյուղների մասով` քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների:

«Խնդիրների առանձին մեծ բաժին են հակամարտությունները, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Ես նկատի ունեմ նաև Ուկրաինան, Ղարաբաղը, Մերձդնեստրը, ինչպես նաև Ժնևի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ անելիքներ կան»,- ասել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում