ՄՄարիամ Մխիթարյան

Իսպանիայի վարչապետն առաջարկում է ներում շնորհել Կատալոնիայի անկախության կողմնակիցներին

Իսպանիայի վարչապետն առաջարկում է ներում շնորհել Կատալոնիայի անկախության կողմնակիցներին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը պատրաստվում է վաղը՝ հունիսի 22-ին, կառավարությանը ներկայացնել առաջարկություն, որով նախատեսվում է ներում շնորհել կատալոնցի քաղաքական գործիչներին: Նրանք ձերբակալվել են 2017-ին, Մադրիդի բնորոշմամբ՝ անկախության հանրաքվե անցկացնելու համար:

Խոսքը վերաբերում է Կատալոնիայի անկախության համար պայքարող 9 քաղաքական գործչի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին վարչապետը հայտարարել է երկուշաբթի Բարսելոնայում՝ անտեսելով ներում շնորհելու որոշման դեմ իսպանացիների բողոքի ցույցերը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում