ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանը ստեղծել է հանձնաժողով հակամարտությունների խաղաղ կարգավորման համար

Վրաստանը ստեղծել է  հանձնաժողով հակամարտությունների խաղաղ կարգավորման համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարգադրել է ստեղծել պետական ​​հանձնաժողով, որը մինչև տարեվերջ պետք է մշակի Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ «հակամարտությունների խաղաղ կարգավորման» ռազմավարություն: Այդ մասին հաղորդել ТАСС-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:

Նախատեսված է պետական ​​հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ մինչև տարեվերջ մշակելու համապարփակ ռազմավարություն հասարակության լայն շրջանակների մասնակցությամբ:

Նոր հանձնաժողովը, որը կղեկավարի հանրապետության արտգործնախարարությունը, հակամարտությունների կարգավորման հայեցակարգի մշակմանը կներգրավի նաև Վրաստանի օտարերկրյա ռազմավարական գործընկերների:

Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանից անկախություն հայտարարեցին 2008-ի օգոստոսի զինված բախումից հետո: Թբիլիսին չի ճանաչում այդ կարգավիճակը, Ռուսաստանը, սակայն, ճանաչել է երկու հանրապետության անկախությունը և բազմիցս հայտարարել է, որ այդ որոշումը վերանայման ենթակա չէ: Ի պատասխան՝ Վրաստանը խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում