ԴԴավիթ Մուրադյան

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նշել է, որ  Կրեմլը հետևում է ՀՀ ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում է, որ ժողովրդի որոշումը երկիրը տանի կայուն զարգացման ճանապարհով։

«Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը ընտրություններում և շնորհավորում հայ ժողովրդին իր ընտրության կապակցությամբ»,- նշել է Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի  մոտ դաշնակիցն է, գործընկերը: «Իհարկե, մենք ցանկանում ենք հայ ժողովրդի ընտրությունն օգնի նրան՝ հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է երկիրը, դուրս գալ կայուն զարգացման ճանապարհ, այդ թվում՝ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում