ՄՄարիամ Մխիթարյան

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Միջազգային լրատվականներն ընդգծում են, որ ընտրությունները տեղի են ունենում Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ նշելով նաև դրանց մրցակցային բնույթը: Հրապարակումները հիմնականում կրում են տեղեկատվական բնույթ՝ ներկայացնելով ընտրություններին մասնակցող հիմնական քաղաքական ուժերին, ընտրությունների և խորհրդարանի ձևավորման կարգը, ինչպես նաև քվեարկության արդյունքների կանխատեսումները:

Aljazeera-ն նշում է, որ ընտրությունների արդյունքը դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով ընտրողների շրջանում նկատվող որոշակի անտարբերությունը: Գործակալության՝ Երևանում գտնվող թղթակիցը՝ Ռորի Չալենդսը, ընդգծում է, որ մարդիկ հույս ունեն, որ այս ընտրությունները, որոնք երկու տարի շուտ են անցկացվում, հաղթողին կտան զգալի լեգիտիմություն և հինգ տարի ժամանակ՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:

Հայաստանում արտահերթ ընտրությունները որպես «Հայրենիքը փրկելու հատուկ գործողություն» է բնորոշում գերմանական Deutsche Welle-ն: Հրապարակման հեղինակը կարծիք է հայտնում, որ Հայաստանում, հավանաբար, երբեք նման թեժ նախընտրական քարոզչություն չի եղել: Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով քաղաքական ուժեր՝ 25 կուսակցություն և դաշինք:

Voice of America-ն, անդրադառնալով արտահերթ ընտրություններին, ընդգծում է, որ կառավարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի հաղթահարի Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը: Միևնույն ժամանակ, լրատվականն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանն ու Թուրքիան բավական ուշադիր հետևում են հայաստանյան ընտրությունների ընթացքին:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ արձանագրել է, որ ընտրողների մասնակցությունը գերազանցում է բոլոր կանխատեսումները: Գործակալության թղթակիցը զարմանքով նշել է, որ թեև նախընտրական քարոզչության շրջանում նկատելի էր որոշակի անտարբերություն, և շատերը հայտարարում էին, որ ընտրություններն իրենց համար կարևոր չեն, քվեարկության օրը տրամադրությունները զգալիորեն տարբերվում են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում