ԱԱրման Գալոյան

Դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ազատաշեն գյուղի տեղամասի մոտ հնչած կրակոցի առթիվ

Դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել Ազատաշեն գյուղի տեղամասի մոտ հնչած կրակոցի առթիվ

Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասին հարող տարածքում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի անձանց, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի պատգամավորի թեկնածուի և այդ ուժի նրա վստահված անձի մասնակցությամբ, որի ընթացքում գազային ատրճանակից արձակվել է կրակոց: Ստացված ահազանգի հիման վրա ժամանած ոստիկանության կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները»,- հայտնել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում