ԳԳայանե Թամամյան

Միրզոյանը ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը

Միրզոյանը ԱՊՀ ՄԽՎ պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է ազատ և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Ողջունելով գործընկերներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս դիտորդական առաքելության ներկայությանը Հայաստանում և վերահաստատել է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու իշխող մեծամասնության հանձնառությունը:

Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է գործընկերներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման որոշումը ձեռք է բերվել խորհրդարանական բոլոր 3 ուժերի կողմից՝ Հայաստանում ներքին կայունության վերահաստատման և  ամրապնդման նպատակով:

Օգտվելով առիթից՝ խորհրդարանի ղեկավարը ԱՊՀ իր գործընկերներին է ներկայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո տեղի ունեցած զարգացումները: Անդրադարձել են Ադրբեջանի կողմից հայտարարության կետերի խախտմանը, ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու գործընթացի ձգձգմանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստին և ադրբեջանական զինվորների Հայաստանից դուրս բերման անհրաժեշտությանը:

ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իգոր Կոմարովսկին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին հրավերի համար և ներկայացրել դիտորդական առաքելության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները:

ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին հույս է հայտնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայունություն և զարգացում կբերեն Հայաստանին:

Գլխավոր քարտուղարը ողջույններ է փոխանցել ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում