ԱԱրման Գալոյան

Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ 2021 թ. հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021 թ. մայիս-հունիս ամիսներին առաջարկել և խոստացել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Գ. Ա.-ն և Հ. Է.-ն:

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում