ԱԱրման Գալոյան

«Իզմիրլյան» ԲԿ տնօրենի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրենի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

«Իզմիրլյան» ԲԿ տնօրենի մասնակցությամբ ձայնագրության հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը). 1lurer.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Կատարվում է նախաքննություն: Դատախազության կողմից ուղարկված նյութերը ևս կցվել են քրեական գործին»,- տեղեկացրեց Օհանջանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը ԲԿ աշխատակիցների վրա ճնշում է գործադրում և՛ իր, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու անունից:

Համացանցում տարածվել է ձայնագրություն, որից պարզ է դառնում՝ ԲԿ աշխատակիցների հետ հանդիպմանը Չարչյանն աշխատակիցներին պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ ընտրությանը:  

Չարչյանը սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա ինքը կիմանա այդ մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում