ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք

Վրաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով կառավարության stopcov.ge կայքին:

Անցած 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 657, մահացել` 17 հիվանդ:

Անցած 24 ժամվա ընթացքում  իրականացվել է 28 593 թեստ, այդ թվում ՝ 15354 թեստ՝ հակագենի արագ թեստ  և 13239 ՊՇՌ թեստ:

Երկրում կորոնավիրուսի դրականության օրվա ցուցանիշը 2.35% է, վերջին 14 օրվա ընթացքում` 2.47%, վերջին 7 օրվա ընթացքում` 2.5%:

Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում  357.591 դեպք է եղել, ապաքինվել է 343.377, մահացել` 5131 մարդ: Երկրում  պատվաստվել է 225666 մարդ, օրական պատվաստվում են մոտ 5000-ը: 42 մարդ գտնվում է կարանտինի ռեժիմում, 2825-ը` հիվանդանոցային հսկողության տակ, 599 մարդ` քովիդ հյուրանոցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում