Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄերի Եգորյան

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը. պարզաբանում

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը. պարզաբանում

Ընտրությունների վերահսկման կոմիտեի կողմից համացանցում տարածված՝ «Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. Ահազանգ» վերտառությամբ գրառման կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը կրկին հիշեցնում է՝ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժմանը և քաղաքական միավորների:

«Լինելով պետականության, երկրի կայունության ու ներքին անվտանգության երաշխավոր՝ ոստիկանությունը գործում է օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Հորդորում ենք քաղաքացիներին և կազմակերպություններին՝ զերծ մնալ ոստիկանության կողմից իր լիազորությունների շրջանակներում կայացված որոշումները քաղաքական շահարկման առարկա դարձնելուց։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու նպատակով ներկայացված բոլոր դիմումները քննարկվել են բացառապես «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերի շրջանակներում:

Դիմումատուներին ընտրությունների լրացուցիչ ցուցակներում ներառելու կամ մերժելու մասին որոշումները կայացվել են՝ հաշվի առնելով դիմումներին կից ներկայացված փաստաթղթերը, բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և ընտրելու իրավունքի՝ օրենքով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքները։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում յուրաքանչյուր դիմում ուսումնասիրվել է անհատական կարգով, և որոշում կայացվել է բացառապես առկա փաստական հանգամանքների շրջանակներում։

Որոշումներին համաձայն չլինելու դեպքում դիմումատուներն իրավունք ունեն դրանք բողոքարկել դատական կարգով, որի արդյունքում ընդունված դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման»,- պարզաբանել են ոստիկանությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում