ԱԱննա Ավետիսյան

ՀՀ ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին գրած նամակում բարձրացրել է ՄԻԵԴ միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը

ՀՀ ՄԻՊ-ը Նիկոլ Փաշինյանին գրած նամակում բարձրացրել է ՄԻԵԴ միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին այսօր նամակ է հղել և բարձրացրել Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը՝ կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

«Նամակում նշել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները, և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

 

Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

 

1) կյանքի իրավունք. Կոնվենցիայի 2-րդ հոդված.

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք. Կոնվենցիայի 5-րդ հոդված.

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք. Կոնվենցիայի 8-րդ հոդված.

4) սեփականության իրավունք. 1-ին արձանագրության 1-ին հոդված.

5) տեղաշարժի ազատություն. 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն:

 

Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում