ԱԱննա Ավետիսյան

«Տոկիո-2020». Ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

«Տոկիո-2020». Ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը՝ 8-րդը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր ներկայացուցիչներին ուղեկցելու է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Այս օրերին ծանրորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում, նախապատրաստական հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը:

Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը Հայաստանի 12-րդ և 13-րդ օլիմպիականներն են. «Տոկիո-2020»-ի ուղեգրեր են նվաճել նաև բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, աթլետ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում