ԴԴավիթ Մուրադյան

Ավարտվել է Պուտին-Բայդեն նեղ կազմով հանդիպումը

Ավարտվել է Պուտին-Բայդեն նեղ կազմով հանդիպումը

Ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով հանդիպումը:

Հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով ժամը 15:36-ին:

Նեղ կազմով հանդիպման համար նախատեսված էր 75 րոպե, սակայն այն տևել է ավելի երկար՝ շուրջ երկու ժամ:

Հանդիպման սկզբում Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունները արդյունավետ կլինեն: Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ գագաթնաժողովի նախաձեռնության համար: ԱՄՆ ղեկավարը հայտարարել է, որ նախատեսում է քննարկել հնարավոր համագործակցության և տարաձայնությունների ոլորտները: Նա նաև ընդգծել է, որ «միշտ ավելի լավ է հանդիպել դեմ առ դեմ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում