ՄՄարիամ Մխիթարյան

Տարակարծություններ առաջացրած առաջին միջադեպը Պուտին-Բայդեն հանդիպումից

Տարակարծություններ առաջացրած առաջին միջադեպը Պուտին-Բայդեն հանդիպումից

Ռուսական և արևմտյան լրատվամիոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխով հավանություն է տվել ամերիկացի լրագրողի հարցին, թե արդյոք նա վստահո՞ւմ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է ՏԱՍՍ-ը:

Սպիտակ տունը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը:

«Խառնաշփոթ վիճակ էր, լրագրողները տարբեր կողմերից հարցեր էին տալիս, և Միացյալ Նահանգների նախագահն ակնհայտորեն չպատասխանեց հարցերից որևէ մեկին: Նա գլխի շարժումով պարզապես իր երախտագիտությունը հայտնեց մամուլին»,-հայտարարել է Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը և հիշեցրել Բայդենի խոսքը երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ. «Նախ՝ ստուգիր, հետո՝ վստահիր»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում