ՍՍոնա Աղբալյան

Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Բայդեն-Պուտին հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: 

Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները լուսանկարվել են Շվեյցարիայի նախագահի հետ:

Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով։ Բանակցություններն ընթանալու են նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում