ՄՄարիամ Մխիթարյան

Այսօր Ժնևում մեկնարկում է Պուտին-Բայդեն հանդիպումը

Այսօր Ժնևում մեկնարկում է Պուտին-Բայդեն հանդիպումը

Այսօր Ժնևում մեկնարկում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի դեմ առ դեմ հանդիպումը:  Բայդեն-Պուտին գագաթնաժողովից 10 րոպե առաջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կլուսանկարվեն Շվեյցարիայի նախագահի հետ:

Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով։ Հանդիպումը կմեկնարկի Ժնևի ժամանակով ժամը 13։00-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15։00-ին)։ Բանակցություններն ընթանալու են նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու։ 

Գագաթնաժողովի վայրը հսկում են զինվորականները: Բացի այդ, այնտեղ տեղադրված են «Էրլիկոն» GDF-005 զենիթային համակարգեր: Դրանք ավտոմատ համակարգչային զենքեր են, որոնք նախատեսված են կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համար:

Հայտնի է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ: Նախ՝ Վլադիմիր Պուտինը կանցկացնի իր մամուլի ասուլիսը, ավելի ուշ Ջո Բայդենը լրագրողների հարցերին կպատասխանի Eaux-Vives զբոսայգու առանձնատնից, որից հետո կվերադառնա Վաշինգտոն:

Ռուսաստանի առաջնորդի հետ համատեղ մամուլի ասուլիս չանցկացնելու մասին նախագահ Բայդենի որոշումն առաջացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի դժգոհությունը, որը դա որակել է թուլության դրսևորում:

«Եթե Դուք պատրաստ չեք պարզապես կանգնել ամբիոնում և պատասխանել մամուլի հարցերին ... որոնք կարող են բարդ լինել, մինչ Ձեր հակառակորդը կանգնած է մի քանի մետր հեռու, աշխարհին տեղեկացնել, թե ինչի մասին եք խոսել, ինչ հարցեր եք կարևորել, դա մեծ թուլության նշան է»,- ասել է Պոմպեոն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում