ՄՄարիամ Մխիթարյան

Ալժիրը չեղյալ է հայտարարում France 24-ի գործունեության արտոնագիրը

Ալժիրը չեղյալ է հայտարարում France 24-ի գործունեության արտոնագիրը

Ալժիրը չեղյալ է համարել France 24 հեռուստաալիքի հավատարմագրումը, կիրակի հաղորդել է երկրի կապի նախարարությունը: Աղբյուրը պատճառաբանել է, որ լրատվական գործակալությունը «ակնհայտ և կրկնվող թշնամանք» է ցուցաբերել Ալժիրի և նրա ինստիտուտների նկատմամբ, գրում է Al Jazeera-ն:

Կառավարության խոսնակ Ամմար Բելհիմերը France 24-ին նաև մեղադրել է լրագրողական կանոններն ու էթիկան չհարգելու համար՝ ասելով, որ «Ալժիրի դեմ հաստատված թշնամանքից բացի այն տարածում է ապատեղեկատվություն»:

Ալժիրի իշխանությունները հեռուստաալիքին վերջին նախազգուշացումն են տվել մարտի 13-ին «Հիրակ» հակակառավարական շարժման «ուրբաթօրյա երթերի լուսաբանման» կապակցությամբ:

Կիրակի արված հայտարարության մեջ հանրային հեռարձակման ծառայությունն իր զարմանքն է հայտնել, որ «ոչ մի բացատրություն չի ստացել» այդ քայլի համար, և ընդգծել է, որ «լուսաբանում են Ալժիրի նորությունները թափանցիկ, անկախ և ազնիվ»:

France 24-ին հավատարմագրումից զրկելը տեղի է ունեցել Հյուսիսային Աֆրիկայի այդ երկրում օրենսդիր մարմնի ընտրություններից մեկ օր անց, «Հիրակի» նկատմամբ պաշտոնական ճնշման, լրագրողների և ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների ֆոնին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում