ԱԱրևիկ Աբելյան

Դրական եզրակացություն՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրինագծին

Դրական եզրակացություն՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրինագծին

Հունիսի 14-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ ներկայացվում է օրինագծի լրամշակված տարբերակը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հիմնական զեկուցող Արթուր Դավթյանի առաջարկով հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում