ԼԼիլիթ Գասպարյան

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչները՝ Շիրակում

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչները՝ Շիրակում

«Զարթնիր Շիրակ, զարթնիր Գյումրի» վանկարկումներով այսօր Շիրակում են եղել «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչները։ Նրանք եղել են Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի գյուղերում, ապա այցելել մարզկենտրոն։

Գյումրիում քարոզչության մեկնարկին նախ այցելել են Սուրբ Յոթվերք եկեղեցի և օրհնություն ստացել, այնուհետև շրջել Գյումրիի կենտրոնական փողոցներում՝ բաժանելով նախընտրական թերթիկներ։

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչների համոզմամբ՝ երկրում խնդիրների հիմքն այն է, որ հայությունը հեռացել է ազգային հոգևոր արժեքներից, և փոփոխությունների սկզբը պետք է լինի վերադարձ՝ դեպի ազգային քրիստոնեական արժեքներ։

Արա Զոհրաբյան, «Զարթոնք» կուսակցության ցուցակի առաջին համար - Մեր կուսակցությունը շատ է կարևորում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը: Քարոզարշավի ժամանակ պարտադիր փորձում ենք ընդգծել եկեղեցու դերը: 

Վահագն Չախալյան, «Զարթոնք» կուսակցության անդամ - Սահմանը պահողները զինվորներն են, սակայն սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենք էլ են սահմանապահ, իրենք էլ են պահում մեր երկրի անվտանգությունը: Շատ կարևոր է, որ ամուր կանգնած լինեն իրենց բնակավայրերում, ունենան աշխատանք, կրթություն: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում