ԳԳայանե Թամամյան

Դանիա-Ֆինլանդիա խաղի ընթացքում Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը. հանդիպումն ընդհատվել է

Դանիա-Ֆինլանդիա խաղի ընթացքում Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը. հանդիպումն ընդհատվել է

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը: 

Կոպենհագենում ընթացող հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում Էրիկսենը խաղային իրավիճակում` քայլելու ընթացքում, կորցրել է գիտակցությունն ու ընկել: Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել և հեռացրել պատգարակով:

Հանդիպումն ընդհատվել է: Մարզադաշտում ներկա երկրպագուներին խնդրել են մնալ իրենց տեղերում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում