ՄՄարիամ Մխիթարյան

Ամերիկացիների կանխատեսումը ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման վերաբերյալ

Ամերիկացիների կանխատեսումը ԱՄՆ և ՌԴ նախագահների հանդիպման վերաբերյալ

Wall Street Journal-ի ընթերցողները հուզական են արձագանքել սենատոր Ռոբ Պորտմանի խորհրդին, որը նա տվել է նախագահ Ջո Բայդենին նախքան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը:

Պորտմանը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահին կոշտ դիրքորոշում ցուցաբերել բանակցություններում, հարցեր բարձրացնել Բելառուսում տիրող իրավիճակի վերաբերյալ և «ընդդիմանալ Պուտինին Ուկրաինայի հարցում»: Բացի այդ, նա կոչ է արել խթանել Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչպես նաև վերանայել «Հյուսիսային հոսք-2»-ի վերաբերյալ որոշումը:

WSJ-ի ընթերցողներից ոմանք շտապել են բացատրել սենատորին, որ նրա խորհուրդը հակասում է օբյեկտիվ իրականությանը:

Ընթերցողներից մեկը գրել է. «Պուտինը շախմատ է խաղում, Բայդենը՝ շաշկի, ընդ որում՝ օգնականների օգնությամբ, և դրանով ամեն ինչ ասված է»:

Պուտինը և Բայդենը կհանդիպեն Ժնևում՝ հունիսի 16-ին: Ակնկալվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունների, ռազմավարական կայունության, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, Ուկրաինայի և Բելառուսի իրավիճակների, ինչպես նաև COVID-19-ի դեմ պայքարի վերաբերյալ խնդիրներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում