ՄՄարիամ Մխիթարյան

Ինձ ձերբակալեցին կոռուպցիայի փաստերը բացահայտելու համար. Էլչին Հասանզադե

Ինձ ձերբակալեցին կոռուպցիայի փաստերը բացահայտելու համար. Էլչին Հասանզադե

Անազատության մեջ գտնվող ադրբեջանցի բլոգեր Էլչին Հասանզադեն տեղափոխվել է արդարադատության նախարարության բժշկական հաստատություն: Այս մասին նա հայտնել է «Ամերիկայի ձայն» ռադիոյին:

Ազատազրկման ժամանակահատվածում նրա մոտ առաջացել են սրտի և երիկամների խնդիրներ: Հասանզադեն խնդրել է տեղեկացնել պետության ղեկավարին, միջազգային կառույցներին և լրատվամիջոցներին, որ ինքը տուժել է կոռուպցիայի բացահայտման պատճառով:

«Պետության ղեկավարն անձամբ լրատվամիջոցներին կոչ արեց բացահայտել կոռուպցիան և օգնել իրեն դրա դեմ պայքարում: Ես նկարահանել և ցույց եմ տվել կոռուպցիայի վերաբերյալ փաստերը, ինչի համար ինձ ձերբակալել են: Իմ հոդվածում ես գրել էի՝ «մեծ եղջյուրավոր պաշտոնյա» և դրա համար դատապարտվել 8 ամսվա ազատազրկման»,- ասել է բլոգերը:

Այս տարվա մարտի 2-ին Շեքիի Վերաքննիչ դատարանը բլոգերներ և ակտիվիստներ Էլչին Հասանզադեին ու Իբրահիմ Թյուրկոյին դատապարտել է 8 ամսվա ազատազրկման՝ զրպարտության և վիրավորանքի մեղադրանքով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում